Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի կարող օգնել իր թիմին ՉԼ-ի եզրափակիչում:
AS-ի հաղորդմամբ՝ ուկրաինացին բաց է թողել երեկվա մարզումը հարբուխի և բարձր ջերմության պատճառով:
Ավելի վաղ նշվում էր, որ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում «Արքայական ակումբի» դարպասը կպաշտպանի Տիբո Կուրտուան:
«Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ին:
Fanat, Realmadrid.am