Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակչի շրջանակում ուժերն են չափելու «Ռեալն» ու «Ատլետիկը»:
«Սերուցքայինները» վերջին մարզումն են անցկացրել կարևորագույն խաղից առաջ: Թիմը նախավարժանք է կատարել գնդակով և առանց գնդակի, որին հետևել է արագացումները, իսկ վերջում մարզել են դարպասին հարվածները:
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչում «Բարսելոնան» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» ու դուրս եկավ եզրափակիչ:
«Ռեալ» - «Ատլետիկ» հանդիպումը կայանալու է հունվարի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am