ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն ավանականությամբ, չի մասնակցի 2024 թվականին կայանալիք Փարիզի Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնն ավելի վաղ նման ցանկություն էր հայտնել:
L'Equipe-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալը», որի հետ նախնական համաձայնության է հասել նա, ֆուտբոլիստին արգելել է մասնակցել կարևորագույն ստուգատեսին՝ չցանկանալով, որ իր առաջին մրցաշրջանը Մադրիդում Մբապեն սկսի մկանային ծանրաբեռնվածությամբ:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 36 խաղում խփել է 35 գոլ ու կատարել 7 ասիստ:
Fanat, Realmadrid.am