Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Լայպցիգ» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
14.02.2024
1055 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Լայպցիգի» հետ և հաղթեց 1–0 հաշվով։

1․ «Ռեալ Մադրիդը» ՉԼ–ում 7–րդ անընդմեջ խաղը հաղթեց։ Վերջին անգամ ավելի երկար շարք «սերուցքայիններն» ունեցել են այս մրցաշարում 2014 թվականին ապրիլին՝ 10։

2․ Լունինը երկրորդ դարպասապահն է, որը 9+ սեյվ է կատարում ՉԼ–ի մեկ խաղում, ընդ որում՝ գոլ բաց չթողնելով։ Առաջինը Կուրտուան է՝ 21/22 մրցաշրջան։

3․ Բրահիմը ՉԼ–ում երկու գոլ է խփել «Ռեալի» կազմում՝ երեք անգամ ընդգրկվելով մեկնարկային կազմում։ Նույնքան գոլ մրցաշարում նա խփել է նաև«Միլանում», սակայն դրա համար պահանջվել է 13 հանդիպում։

4․ Ռոդրիգոն 200–րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալ Մադրիդի» կազմում։

5․ «Ռեալ Մադրիդը» առանց Բելինգեմի հաղթեց 6 խաղից 6–ում։