«Բարսելոնայի» գլխավոր աստղ Լիոնել Մեսսին ապագա ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է ակումբում մնալ միայն մեկ պայմանով:
Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, 33-ամյա արգենտինացին հեռախոսազրույց է ունեցել նախագահական ընտրությունների մրցավազքի առաջատար Ժոան Լապորտայի հետ: Մեսսին հայտնել է, որ պատրաստ է մնալ ակումբում, եթե թիմից հեռանան մի շարք ֆուտբոլիստներ:
Լեոյի «սև ցուցակում» են հայտնվել 8 խաղացող. Սամուել Ումտիտին, Կլեման Լանգլեն, Ռիկի Պուչը, Ֆելիպե Կոուտինյոն, Միրալեյմ Պյանիչը, Ֆրանսիշկու Տրինկաուն, Անտուան Գրիզմանն ու Մարտին Բրեյթվեյթը:
«Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիրը կարծում է, որ միայն այս ձևով «Բարսելոնան» կարող է հավակնել բարձր մրցանակների:
Fanat, Realmadrid.am