Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն խոսել է Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակի և Զինեդին Զիդանի դիրքորոշման մասին։
«Նրանք, ովքեր ասում էին, որ Մոդրիչի, Ռամոսի, Կրոսի և Բենզեմայի մակարդակի ֆուտբոլիստները հետընթաց են ապրում, հիմա ասում են, որ նրանք լավագույնն են։
Ինչ վերաբերում է «Գրանադայի» դեմ խաղում Մոդրիչի բացակայությանը, Զիդանը նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել Վալվերդեին, քանի որ ավելի շատ է վստահում նրան։ Էդեգորը նույնպես հաջող մեկնարկ է գրանցել թիմում, սակայն նրան դեռ ժամանակ է անհրաժեշտ։
Զիդանը՝ Իսկոյին խաղադաշտ դուրս բերելով, իր դիրքորոշումը հայտնեց ֆուտբոլիստին. «Ես չեմ ցանկանում, որ դու հեռանաս»։ Եթե դա այդպես չլիներ, նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգար Էդեգորը, քանի որ նորվեգացին ավելի երիտասարդ է և նրան դեռ մեծ ապագա է սպասվում». ասել է Վալդանոն։
Los Merengues, Realmadrid.am