Relevo-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» վերջին առաջարկն է պատրաստվում կատարել Կիլիան Մբապեի համար։
Ակումբը նախատեսել է առաջարկ կատարել 2024 թվականի սկզբին։ Դա չի կարող լինել ավելի վաղ, քան հունվար ամիսը, քանի որ կհակասի ՖԻՖԱ-ի կանոններին։
Նշվում է, որ մերժում ստանալու դեպքում «Ռեալն» այլևս որևէ առաջարկ չի կատարի Մբապեին։
2024-ի ամռանը ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է, ուստի նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով փոխել ակումբային գրանցումը, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ որոշում է կայացնելու ֆուտբոլիստը։
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի ր 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am