Զագրեբի «Դինամոյի» նախագահը չի բացառում Լուկա Մոդրիչի վերադարձը հարազատ ակումբ։
«Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչ հաջորդ ամառ։ Ձմռանը ես կզանգահարեմ նրան։ Չեմ կարող ասել, որ նրա հետ պարբերաբար շփվում եմ, բայց նրա ընտանիքի անդամների հետ ծանոթ եմ։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա վերադարձը հարազատ ակումբ իրականություն դառնա». նշել է «Դինամոյի» նախագահը։
Մոդրիչը խորվաթական ակումբի կազմոում հանդես է եկել 2002-2008 թվականների ընթացքում։ Այդ ժամանակահատվածում նա թիմի կազմում մասնակցել է 95 հանդիպման և նվաճել 6 տիտղոս։ 2012 թվականից Լուկան հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում։
Los Merengues, Realmadrid.am