Հոդվածներ

Կատարում զարմացած են
21.08.2023
4257 0

Կատարում զարմացած են, որ «Ռեալը» ոչ մի քայլ չի կատարում Կիլիան Մբապեի տեղափոխության ուղղությամբ, հաղորդում է AS-ը:

Փարիզյան ակումբը փորձում է համոզել Մբապեին՝ կնքելու նոր պայմանագիր: Նախորդ շաբաթ Ֆրանսիա են ժամանել Կատարի ներկայացուցիչները, որոնք հանդիպել են ֆրանսիացու շրջապատի հետ:  Կատարի ներկայացուցիչները գոն են մնացել այս հանդիպումից: Սպասվում է, որ այս շաբաթ կկայանա ևս մեկ անձնական հանդիպում, որի ժամանակ, հնարավոր է, ներկա գտնվի նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին:

ՊՍԺ-ն ավելի լավատես է դարձել Մբապեի՝ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Փարիզցիները վստահ են, որ Կիլիանն այս մրցաշրջանը կանցկացնի ակումբում:

Այնուամենայնիվ, այն փաստը, որ Մբապեի շրջապատը շփվել է Կատարի ներկայացուցիչների հետ, չի նշանակում, որ նա կերկարաձգի պայմանագիրը: Կողմերը պարզապես ցանկացել են թոթափել ավելորդ լարվածությունը:

ՊՍԺ-ն և Կատարը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը սպասելու են «Ռեալի» առաջարկին: Մբապեի հետ հանդիպման ժամանակ Կատարի ներկայացուցիչները հայտարարել են, որ «չեն հասկանում, թե ինչ պատճառով» է այն թիմը, որն այդքան հետաքրքված էր Մբապեով, դեռ պաշտոնական առաջարկ չի արել՝ հաշվի առնելով այն ռիսկը, որ Մբապեն կարող է նոր պայմանագիր կնքել: ՊՍԺ-ն շատ հստակ հասկացնել է տվել՝ կվաճառի Մբապեի տրանսֆերը 250 միլիոն եվրոյի դիմաց, իսկ ավելի ցածր առաջարկ անգամ չի դիտարկվելու:

ՊՍԺ-ն չի ցանկանում ռիսկի դիմել և Մբապեին հաջորդ տարի անվճար բաց թողնել, բայց հաղորդվում է նաև, որ Ալ-Խելաիֆիի առաջնային նպատակն այն էր, որ 24-ամյա ֆուտբոլիստը գոնե ևս մեկ մրցաշրջան մնա ակումբում:

Մբապեն ծրագրում է մինչև պայմանագրի ավարտը մնալ ակումբում և անվճար հեռանալ հաջորդ ամառ: Կատարցիները կիրակնօրյա հանդիպման ժամանակ հայտարարել են, որ Մբապեն պետք է բացեիբաց հայտարարի հեռանալու ցանկության մասին, եթե իրոք այդպես է: Յուրաքանչյուր հարցում անորոշություն է տիրում: