Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը հերթական անգամ վնասվածք է ստացել։
Ակումբի բժշկական անձնակազմը տեղեկացրել է, որ սերբ ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը։ Վերականգնման ժամկետների մասին ակումբը կտեղեկացնի հավելյալ։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը նոր էր ապաքինվել կորոնավիրուսից։ Նա վարակվել էր հավաքականների խաղերի ընթացքում և այդ պահից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել։
Los Merengues, Realmadrid.am