Marca-ի փոխանցմամբ, Անդրեյ Լունինը ցանկանում է ամռանը լքել Մադրիդի «Ռեալը»։ Չնայած այն ամենին, որ նրա պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, երիտասարդ դարպասապահը ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները նշել էին, որ ուկրաինացի դարպասապահը հիասթափվել է, որ «Վիլյառեալի» դեմ գավաթային խաղում Անչելոտին նրան խաղալու հնարավորություն չի տվել։ Relevo-ում կարծում են, որ Լունինը կմնա «Ռեալում» միայն այդ դեպքում, եթե Անչելոտին լքի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, որոնցից 4-ում նրան հաջողվել դարպասն անառիկ պահել։ Այդ խաղերում նա բաց է թողել 9 գնդակ։ Այս խաղերի մեծ մասը ուկրաինացի դարպասապահը անցկացրել է այն ժամանակ, երբ Տիբո Կուրտուան վնասվածք է ունեցել։
Los Merengues, Realmadrid.am