Հոդվածներ

Երեկ «Ռեալում» «լռության» օր էր
03.12.2020
2297 0

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորին» պատվելուց հետո երեկ «Ռեալը» հանգստանում էր, որպեսզի այսօր վերադառնա մարզումներին:

Ինչպես ընտրություններից առաջ է լինում, երեկ «Ռեալում» լռության օր էր:

Չնայած նրան, որ ակումբի ղեկավարությունը անվերապահորեն աջակցեց գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ փորձելով ստեղծել միասնության տպավորություն, ճշմարտությունը կայանում է նրանում, որ թիմում լուրջ խնդիրներ ու որոշակի պառակտումներ կան:

Այս պատճառով էլ ֆուտբոլիստներին հանգիստ էր տրվել. նրանք պետք է պարզեին իրենց մտքերը, փորձեին վերականգնել հարաբերություններն ու պատրաստվեին Լա լիգայի 12-րդ տուրում կայանալիք՝ «Սևիլյայի» դեմ՝ կարևորագույն հանդիպմանը, որում, անկասկած, վճռվելու է նաև ֆրանսիացի մասնագետի ապագայի հարցը:

Fanat, Realmadrid.am