«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը կարող է բաց թողնել մադրիդյան դերբին։
28-ամյա ֆուտբոլիստը «Ատլետիկի» դեմ խաղում որոշակի անհարմարություններ է ունեցել և փոխարինվել։ As-ի փոխանցմամբ, ակումբի բժշկական անձնակազմը այնքան էլ դրական չի տրամադրված նրա վերականգման հարցում, և արգենտինացին կարող է բաց թողնել փետրվարի 25-ին կայանալիք «Ռեալի» դեմ հանդիպումը։
Խնդիրներ ունի նաև Մեմֆիս Դեպայը։ Նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ դեռ պետք է ստուգումներ անցկացնեն։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դե Պոլը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնայից» հեռանալուց հետո Դեպայը Լա Լիգայում մասնակցել է 4 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am