• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Վինիսիուսը նույնքան լավն է, որքան Պեդրին, Գավին, Մբապեն ու Հոլանդը»

Հոդվածներ

Անչելոտի. «Վինիսիուսը նույնքան լավն է, որքան Պեդրին, Գավին, Մբապեն ու Հոլանդը»
21.02.2023
2019 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ: 

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք շատ ենք սպասում կրկին Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությանը, բայց մենք նաև հասկանում ենք, որ 1/8 եզրափակիչում հեշտ խաղ չի լինելու»:

«Բենզեմայի հետ ամեն բան կարգին է և նա «Լիվերպուլի» դեմ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից: Նա նաև լի է էնտուզիազմով, քանի որ նախորդ մրցաշրջանի հիշողությունները դեռ թարմ են»:

«Վինիսիուսը սիրում է ֆուտբոլ խաղալ ինչի մրցաշարի էլ որ մասնակցի: Հաճելի է հետևել նրա խաղին, քանի որ նույնքան լավն է, որքան Պեդրին, Գավի, Մբապեն ու Հոլանդը»:

«Պարզ է, որ ինձ անհանգստացնում է Կրոսի բացակայությունը: Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց նրան փոխարինողները նույնպես լավ են խաղում»:

«Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մոդրիչն ապացուցել է, որ արժանի է պայմանագրի երկարաձգման: ԱԱ-ից վերադառնալուց հետո նա մարզավիճակ է հավաքում: Նրա որակները անսահման են և նա ցանկանում է շարունակել ելույթները «Ռեալի» կազմում»:

«Մթնոլորտը «Էնֆիլդում» անհավանական է: Հուսով եմ, որ մենք լավ կխաղանք: Եվ այո, այստեղ շատ հաճելի է վերադառնալը»:

«Ես չեմ կարող ոչինչ ասել Սալահի, Վան Դեյքի, Նունյեսի մասին: Ես կարող եմ միայն ընդհանուր խոսել «Լիվերպուլի» մասին: Միակ բանը, որ ինձ անհանգստացնում է՝ մեզ դիմակայող մրցակիցն է և ես կարծում եմ, որ դա փոխադարձ է»: