Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։
Տիբո Կուրտուայի համար այդ հաղթանակը 100-րդն էր «Ռեալի» կազմում Լա Լիգայում։ Դա նաև նրա Լա Լիգայում անցկացրած 151-րդ հանդիպումն էր «Արքայական» ակումբի կազմում։ Այս արդյունքին նա հասել է «Ռեալում» իր 5-րդ մրցաշրջանում։
2019/20 մրցաշրջանում բելգիացի դարպասապահը արժանացել է նաև Զամորայի անվան մրցանակին։ Մինչ այս նա 6 տիտղոս է նվաճել «Սերուցքայինների» կազմում՝ այդ թվում նաև ՉԼ-ի գավաթը։
Los Merengues, Realmadrid.am