«Ռեալ Մադրիդը» Մարոկկոյում կայացած աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում հաղթեց «Ալ Հիլյալին»:
1. «Ռեալ Մադրիդը» նվաճեց իր պատմության 100-րդ տիտղոսը:
2. «Սերուցքայինները» 8-րդ անգամ հաղթեցին մինչմայրցամաքային մրցաշարում (5-ը՝ ԱԱԱ-ում, 3-ը՝ Մինչմայրցամաքային գավաթում):
3. Անչելոտին 9-րդ տիտղոսը նվաճեց «Ռեալի» հետ: Առջևում միայն իտալացի մասնագետն Մունյոսն (14) ու Զինեդին Զիդանն են (11):
4. Անչելոտին (2-ը՝ «Ռեալ Մադրիդում», 1-ը՝ «Միլանում») ԱԱԱ-ում տարած տիտղոսների թվով հավասարվեց Գվարդիոլային ու Բյանկային:
5. «Ռեալ Մադրիդը» 31-րդ տիտղոսը նվաճեց Պերեսի գլխավորությամբ:
6. Կարիմ Բենզեման դարձավ ֆրանսիացի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: 24 տիտղոս նա նվաճել է «Ռեալում», 8-ը՝ «Լիոնում», 1-ը՝ Ֆրանսիայի հավաքականում:
7. Կրոսը պատմության միակ ֆուտբոլիստն է, որը ԱԱԱ-ն հաղթել է 6 անգամ՝ 5-ը «Ռեալ Մադրիդում», 1-ը՝ «Բավարիայում»:
8. Վինիսիուսը ԱԱԱ-ի պատմության երրորդ ֆուտբոլիստն է, որը 2 և ավելի գոլ է խփում և 1 և ավելի գոլային փոխանցում է կատարում: Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցել է Պուշկաշը («Ռեալ Մադրիդ», 1960 թվական) և Պելեն («Սանթոս», 1962 թվական):
9. Վինիսիուսը ԱԱԱ-ում դուբլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է՝ 22 տարեկան 214 օրական: Բրազիլացուն հաջողվեց շրջանցել Մեսիին (24 տարեկան 177 օրական):
10. «Ռեալը» առաջին ակումբն է ԱԱԱ-ի պատմության մեջ, որը մեկխաղյա եզրափակիչի ֆորմատում 5 և ավելի գոլ է խփում:
11. Վալվերդեն չորրորդ ուրուգվայցի խաղացողն է, որը դուբլ է գրանցում ԱԱԱ-ում:
12. ԱԱԱ-ի եզրափակիչում առաջին անգամ գրանցվեց 8 գոլ: