ՈւԵՖԱ-ում քննարկում են այն հարցը, թե ինչ պատիժ պետք է կիրառեն «Ռեալի» և «Յուվենթուսի» նկատմամբ՝ Սուպերլիգայի մասնակցելու համար։
Երկու թիմերն էլ չեն պատրաստվում լքել մրցաշարը, սակայն «Յուվենթուսը» պաշտոնապես հայտարարել էր, որ ներկա պահին քիչ է հավատում մրցաշարի իրագործմանը։
As-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն կարող է զրկել այս թիմերին հաջորդ մրցաշրջանում եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից։ «Ռեալի» և «Յուվեի» համար դա կլինի մաքսիմալ պատիժ։
ՈւԵՖԱ-ում այս հարցի շուրջ կարծիքները երկկողմանի են եղել։ Նշվում է, որ վերջնական որոշում կկայացվի այսօր։
Los Merengues, Realmadrid.am