Հոդվածներ

Վինիսիուս. «Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է»
16.03.2021
1450 0

«Էլչեի» դեմ խաղում Վինիսիուսը Կարիմ Բենզեմայի հետ հայտնվել էր «Ռեալի» մեկնարկային կազմում, և խաղից հետո բրազիլացին կիսվել է Բենզեմայի մասին իր կարծիքով։ 

«Կարիմը աներևակայելի է։ Ես ուղղակի հիանում եմ նրա խաղով։ Բենզեմայի խաղին հետևել եմ դեռ բրազիլիայում եղած տարիներին։ Նրա կողքին խաղալը հեշտ է։ Ներկա պահին նա աշխարհի լավագույն հարձակվողն է։  

Նա միշտ խորհուրդներ է տալիս ինձ, և գիտեմ, որ իրեն նույնպես դուր է գալիս ինձ հետ խաղալը։ Միշտ լսում եմ Կարիմին, քանի որ գիտեմ, որ նրա ասած յուրաքանչյուր խոսքը մեծ օգուտ է ինձ համար». ասել է Վինիսուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված