Հոդվածներ

Վինիսիուս Ժունիոր. «Անչելոտին ինձ համար հոր պես է»
09.12.2022
1849 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ոչ ծավալուն հարցազրույցը:

«Ես շատ գոհ եմ 22 տարում հասածս նպատակների համար, որոնք իմ առջև դրել էի: Ցանկանում եմ շարունակել աշխատել: Ես հանդես եմ գալիս Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստների հետ:

«Մեր պարե՞րը: Գոլն ամենակարևոր պահն է ֆուտբոլում: Մենք դեռ շատ գոլեր ենք տոնելու: Հուսով եմ՝ կշարունակենք պարել ու լավ խաղալ՝ եզրափակիչում հայտնվելու համար: Մարդիկ սիրում են բողոքել, երբ երջանիկ մարդ են տեսնում: Մենք՝ բրազիլացիներս, միշտ երջանիկ ենք»:

«Միշտ դժվար է խաղալ Մոդրիչի խաղամակարդակի ֆուտբոլիստների եմ: Նա շատ բան է ինձ սովորեցրել և շարունակում է այդպես վարվել, որպեսզի ես կատարելագորվեմ: 37 տարեկանում այդպես հազվադեպ է պատահում: Նրա, Ռոնալդուի ու Սիլվայի պես տարեց ֆուտբոլիստները «աննորմալ» բաներ են անում իրենց տարիքի համեմատ: Ես ուրախ եմ Լուկայի դեմ մրցելու համար և թող հաղթի ուժեղագույնը»:

«Ես Նեյմարի ամբողջ կարիերայիս ընթացքում հետևել եմ նրան: Նա միշտ իմ կուռքն է եղել: Ես ցանկանում եմ խաղադաշտում անել այն ամենն, ինչին նա ունակ է: Ժամանակի ընթացքում նա դարձավ իմ ընկերը, իսկ հիմա նա եղբայրը, որը խորհուրդներ է տալիս: Ամեն խաղից առաջ նա թոթափում է իմ լարվածությունը»:

«Ես միշտ ձգտում եմ կատարելագործվել՝ գտնվելով Բրազիլիայի հավաքականում և «Ռեալում»: Անչելոտին, ինչպես նաև Տիտեն, շատ են օգնում: Նրանք շատ նման են»:

«Անչելոտին ինձ միշտ վստահել է ու հոգ տարել իմ մասին, ինչի կարիքը ես ունեի: Ինձ համար նա հոր պես է»: