Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը փոխել է մարտավարությունը մրցակցի դարպասի մոտ: Եթե նախորդ մրցաշրջանում գոլերի մեծ մասը խփում էին Բենզեման ու Վինիսիուսը (66 գոլ միասին), ապա այս մրցաշրջանում գործող անձանց թիվը շատացել է:
Դա մեծապես պայմանավորված է նաև տարբեր վնասվածքների պատճառով ակումբի գլխավոր հարձակվողի բացակայությամբ:
Այս պահին «սերուցքայինները» 1-ով ավելի գոլ են խփել, քան 2021/22 մրցաշրջանի այս հատվածում. 50 գոլ 21 խաղում: Եվ սա այն դեպքում, երբ Բենզեման նախորդ մրցաշրջանի այս հատվածում խփել էր 17 գոլ, իսկ հիմա՝ ընդամենը 6:
Այսպիսով, թիմի ավագի բացակայությունը չի խաթարել գոլային ռիթմը՝ թույլ տալով առաջին պլան դուրս գալ Վինիսիուսին (10 գոլ), Վալվերդեին (8 գոլ) և Ռոդրիգոյին (7 գոլ):