«Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսուման կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, «Ռեալը» 24-ամյա մալիացուն դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ Էդուարդո Կամավինգային:
Նշվում է, որ գործարքի կայացման համար «Բրայթոնը» պահանջում է 30 մլն եվրո, ինչը զգալի քիչ է «Ռենի» հայտարարած գնից:
Տեղեկություն կա, որ Զինեդին Զիդանը անձամբ է հավանություն տվել հնարավոր տրանսֆերին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Բիսուման անցկացրել է 12 հանդիպում, խփել 1 գոլ:
Fanat, Realmadrid.am