• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապեն կրկին խոսում է «Ռեալի» մասին, բայց նրա խոսքերն այլևս արժեք չունեն

Հոդվածներ

Մբապեն կրկին խոսում է «Ռեալի» մասին, բայց նրա խոսքերն այլևս արժեք չունեն
10.09.2022
4493 0

Marca-ի սյունակագիր Խոսե Ֆելիքս Դիասի կարծիքը.

«Նորավարտ ամռան սկզբում Կիլիան Մբապեն հասցրեց «քայլել» New York Times-ի խմբագրությունում, ու նա դա արեց այն բանից հետո, երբ հենց նոր էր մերժել Մադրիդի «Ռեալի» առաջարկը:

Նրա որոշումը դեռ թարմ է «Արքայական ակումբի» երկրպագուների մտքերում, նրանց, որոնք ծափահարությունների արժանացրին ֆրանսիացուն «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում: Իսկ հիմա այդ երկրպագուները լցված են ահռելի հիասթափությամբ: Մբապեն հմուտ է խաղադաշտում, ինչպես ցույց տվեց, օրինակ, «Յուվենտուսի» դեմ խաղում՝ 2 տպավորիչ գնդակ ուղարկելով թուրինյան ակումբի դարպասը: Խաղադաշտից դուրս, սակայն, նա օրեցօր ավելի ու ավելի է հեռանում ցանկալի լինելուց:

Չնայած երբեք Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ չլինելուն՝ Կիլիան Մբապեն նորից խոսեց «Արքայական ակումբում» խաղալու, ակումբին պատկանելու իր երազանքի մասին: Այդպես խոսելու ճիշտ ժամանակը չէր, իսկապես ճիշտ պահը չէր: Մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից դարձած հարձակվողը չէր կարող անմիջապես հիշատակել «սերուցքայիններին», քանի որ նա այն ֆուտբոլիստը չէր, որը ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ»:

Խնդիրը, որին բախվում է Մբապեն, այն է, որ այդ խոսքերին այլևս ոչ ոք չի հավատում: Ես այն ժամանակ ասացի, որ ֆրանսիացին երբեք չի ցանկացել խաղալ «Ռեալում». նա պազապես ուզում էր օգտագործել «Ռեալը»: Նրա մեկնաբանությունները NYT-ին ամբողջովին վավերացնում են միտքս: Այդ խոսքերում նա նաև ասում է, թե խնդիրը փողը չէ, քանի որ ամեն տեղ էլ կարող է փող աշխատել:

Իսկապե՞ս... Նույն թերթը նշում է, որ 125 միլիոն եվրո երկարաձգման հավելավճարից բացի, Մբապեն յուրաքանչյուր մրցաշրջանում կվարձատրվի 83 միլիոն եվրոյով, որն ընդհանուր առմամբ կարող է կազմել 251.46 միլիոն եվրո՝ պայմանավորված որոշ հանգամանքներով: 

Այս թվերը, այն մեկ տարի ժամանակը, որ «Ռեալը» նրան տվեց մտածելու համար, և այն ստորագրությունը, որ նա թղթի տակ դրեց «Ռեալ» տեղափոխվելու խոստումից ընդամենը 10 օր անց, չեն համապատասխանում այնպիսի ֆուտբոլիստի վարքագծին, որն ասում է, թե երազում է «Ռեալում» խաղալու մասին, թե «Ռեալն» այնպես է, կարծես իր տունը լինի:

Մի օր Մբապեն կասի ճշմարտությունն իր գլխով անցածի մասին, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, նա պիտի մոռանա «Ռեալին», քանի որ Վալդեբեբասում նա ոչ ոքի մտքով չի անցնում:

Առայժմ նա ոչ ավելին է, քան պատմություն և ինչ որ մեկը, որ դարձել է համար մեկ թշնամի: «Սերուցքայինների» ճնշող մեծամասնությունը հենց այսպես է մտածում, ու չնայած նրան, որ ֆուտբոլում ամեն բան հնարավոր է ու ամեն ինչ փոխվում է, ոչ ոք չի ցանկանում, որ Մբապեն նորից օգտագործի «Ռեալին»:

Մբապեն ավելի լավ է՝ մտածի ՊՍԺ-ի հանդերձարանում իր խնդիրները հարթելու մասին, ոչ թե խոսի «Ռեալի» մասին, որը ֆրանսիացու հանդեպ մեծ հարգանք ցուցաբերեց՝ չնայած այն հանգամանքին, որ դա անելու որևէ պատճառ չուներ»:

Fenomeno, Realmadrid.am