Diario AS-ի փոխանցմամբ, ամռանը Ռոդրիգոն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
«Սերուցքայինները» գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր են մի քանի թոփ տրանսֆերներ իրականացնել՝ այդ թվում Հոլանդի և Մբապեի տրանսֆերները։ Դա անելու համար «Ռեալին» մեծ գումարներ են անհրաժեշտ, ինչը ստիպում է նրանց հրաժարվել մի քանի ֆուտբոլիստների ծառայություններից։
Եթե Մբապեն տեղափոխվի «Ռեալ», ապա Ռոդրիգոն շատ քիչ շանսեր է ունենալու հիմնական կազմում տեղ գտնելու համար։ Այդպիսով «Սերուցքայինները» դիտարկում են ամռանը նրա տրանսֆերային իրավունքները վաճառելու հնարավորությունը։
Նշվում է, որ Պրեմիեր Լիգան ներկայացնող մի քանի ակումբներ հետաքրքրված են նրա ծառայություններով, իսկ «Ռեալը» ցանկանում է մոտ 40 մլն եվրո ստանալ նրա տրանսֆերի արդյունքում։
21-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 95 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am