ABC-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այցելել է վիրահատված էդեն Ազարին և աջակցել նրան։
Բելգիացի հարձակվողը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում և ցանկանում է որքան հնարավոր է շուտ շարք վերադառնալ։
Ազարը ամենայն հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը այդպես էլ չկարողացավ շահել Անչելոտիի վստահությունը և գտնել իր տեղը հիմնական կազմում։
Los Merengues, Realmadrid.am