ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/4 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ կայացած առաջին խաղում Կարիմ Բենզեման հայտնվել էր «Ռեալի» մեկնարկային կազմում։
Դա ֆրանսիացու 108-րդ հանդիպումն էր ՉԼ-ում որպես «Արքայական» ակումբի ֆուտբոլիստ։ Այդպիսով նա շրջանցեց Ռոբերտո Կարլոսին, ով 107 հանդիպման էր մասնակցել։
Այժմ միայն երեք ֆուտբոլիստներ են այդ ցուցանիշով գերազանցում Բենզեմային՝ Ռամոսը (128), Ռաուլը (130) և Կասիլիասը (150)։
Los Merengues, Realmadrid.am