«Ռեալ» - ՊՍԺ խաղում հյուրեր դարպասը պաշտպանում էր Ջանլուիջի Դոնարուման: Հենց իտալացու կոպիտ սխալից հետո էլ Կարիմ Բենզեման խփեց իր առաջին գոլը:
Ինչպես հաղորդում է L’Équipe-ը, փարիզցիների մյուս դարպասապահը՝ Կեյլոր Նավասը, խիստ զայրացած է եղել այն փաստից, որ ինքը չի եղել մեկնարկային կազմում:
Կոստառիկացին ցանկացել է իր վերադարձը «Սանտիագո Բեռնաբեու» ավելի նշանավորել: Հիշեցնենք, որ Կեյլորը Մադրիդում 5 մրցաշրջան է անցկացրել:
Նշենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Նավասն անցկացրել է 21 հանդիպում, Դոնարուման՝ 13:
Fanat, Realmadrid.am