«Ռեալի» պաշտպան Ֆերլանդ Մենդին կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիացի պաշտպանն աշխատավարձի բարձրացում է պահանջում, ինչը չի մտնում «սերուցքայինների» պլանների մեջ:
Նշվում է, որ Մենդիի հավանական գնորդը ստիպված է լինելու 50 մլն եվրո վճարել գործարքի կայացման համար:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանն անցկացրել է 16 հանդիպում՝ դարձել 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am