Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն ու կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն այն երկու խաղացողներն են, որոնց միջև կխաղարկվի «Ոսկե գնդակը»:
Այս մասին հաղորդում է AS-ը:
Ստեղծված իրավիճակում այլ ֆուտբոլիստներ լուրջ հավակնություններ չեն կարող ունենալ:
Հոկտեմբերին թիմակիցների միջև լուրջ պայքար կծավալվի:
Հիշեցնենք, որ Վինիսիուսն ու Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում դուբլ են գրանցել՝ հաղթելով Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում, իսկ անգլիացի կիսապաշտպանը նաև կխաղա Եվրո-2024-ի եզրափակիչում:
Fanat, Realmadrid.am