«Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խուսափել է լուրջ վնասվածքից:
ՉԼ-ի՝ «Շերիֆի» դեմ խաղում ավստրիացին բացել է հանդիպման հաշիվը, բայց հետո ստիպված է եղել լքել խաղադաշտը ծնկի վնասվածքի պատճառով:
Ինչպես հաղորդում է Football Espana-ն, հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ալաբայի վնասվածքը լուրջ չէ, սակայն զգուշություն չցուցաբերելու դեպքում կարող էր երկարատև բացակայության պատճառ դառնալ:
Նշվում է, որ Ալաբան կլինի «Սևիլյայի» հետ հանդիպման մեկնարկային կազմում:
«Ռեալ» - «Սևիլյա» խաղը կայանալու է նոյեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am