Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ասել է՝ ինչու է փոխարինվել Ֆրանսիա - Պորտուգալիա Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ խաղում:
«Ինչու փոխարինվեցի՞... Հիմնական ժամանակի ավարտից հետո մարզչի հետ որոշեցինք, որ պետք է շարունակեմ: Լրացուցիչ ժամանակի միջնամասում նրան ասացի, որ ինձ վատ եմ զգում, շատ եմ հոգնել, ու կատարվեց փոխարինում»,- Կիլիանի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները հաղթել են 11-մետրանոցներով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
Fanat, Realmadrid.am