Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել այսօր կայանալիք «Մալյորկայի» դեմ տնային խաղից առաջ։
Մարզումը մեկնարկել է ֆիզիկական վարժություններով և կարճ փոխանցումներով։
Դրանց հաջորդել են պրեսինգի և տակտիկական վարժությունները, իսկ մարզման ավարտին եղել են խաղեր փոքր խաղադաշտերի վրա։
Թոնի Կրոսը մարզման մի հատվածը անցկացրել է ընդհանուր խմբի հետ, իսկ Մարսելոն մարզվել է անհատական ծրագրով։
Դանի Կարվախալը, Ֆերլան Մենդին, Դանի Սեբալյոսը և Գարեթ Բեյլը մարզվել են մարզասրահում։
Los Merengues, Realmadrid.am