Երեկ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ստացավ ոսկե խաղակոշիկը։ Մրցանակաբաշխությունից հետո ֆուտբոլիստը պատասխանել է լրագրողների հարցերին և Marca-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձ կատարել նաև «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Հիանում եմ Բենզեմայով ոչ միայն նրա համար, որ նա շատ գոլեր է խփում, այլ նաև նրա համար, որ նա ստիպում է խաղընկերներին խաղալ։
Թիմում նրա կատարած աշխատանքը այն է, ինչն ամենից շատ է ինձ դուր գալիս։ Կարիմը մեծագույն ֆուտբոլիստ է». նշել է Լևանդովսկին։
Los Merengues, Realmadrid.am