Կարլո Անչելոտին «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարել Ռոդրիգոյի և Վինիսիուսի արդյունավետությանը։
«Կարծում եմ, որ Ռոդրիգոն ու Վինիսիուսը մրցաշրջանի ընթացքում շատ գոլեր կխփեն։ Նրանց անվան դիմաց ավելի շատ գոլեր կլինեն, քան Խոսելուի և Բելինգեմի։ Այդ հարցում մենք կասկածներ չունենք։
Կարևոր է այն, որ մյուսներն են կարողանում գոլեր խփել այն ժամանակ, երբ դա չի ստացվում Վինիսիուսի և Ռոդրիգոյի մոտ։ Այդ առումով նրանք շտապելու տեղ չունեն». նշել է Անչելոտին։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ, իսկ ահա Վինիսիուսը՝ անցկացրած 10 խաղերում 3 գոլ է գրանցել իր անվան դիմաց։
Los Merengues, Realmadrid.am