«Ռեալի» ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը պատմել է, որ իր խաղերը մի քանի անգամ դիտելու սովորություն ունի:
«Ես մի քանի անգամ դիտում եմ խաղերս, որպեսզի ավելի լավ պատկերացնեմ թույլ տված սխալները: Նայում եմ ինչպես լավ, այնպես էլ վատ հանդիպումները: Իհարկե, հաճելի է դիտել այն խաղերը, որտեղ լավ ես հանդես եկել, սակայն անհաջողներից ավելի շատ բան ես սովորում»,- եզրափակել է խորվաթ խաղացողը:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Խորվաթիան մրցելու է Իսպանիայի հետ:
Fanat, Realmadrid.am