• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևել Բրազիլիային

Հոդվածներ

Կազեմիրոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևել Բրազիլիային
24.06.2021
2093 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները  շարունակում են փայլել իրենց հավաքականների կազմում։ Կարլոս Կազեմիրոն Բրազիլիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Կոլումբիայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում, որը հաղթական է եղել բրազիլացիների համար։

Կոպա Ամերիկայի շրջանակներում Բրազիլայի հավաքականը 2-1 հաշվով առավելության հասավ Կոլումբիայի նկատմամբ։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվել էր 1-1 հաշվով։ 

Հաջորդ խաղում բրազիլացիները ուժերը չափելու են Էկվադորի ընտրանու հետ և այդ խաղում հաղթանակի հասնելու դեպքում, նրանք միանձնյա կգլխավորեն աղյուսակը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված