Հոդվածներ

Ռամոսը հնարավոր է բաց թողնի «Շախտյորի» դեմ հանդիպումը
19.10.2020
1809 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել «Շախտյորի» դեմ հանդիպումը։ 

Լա Լիգայի նախորդ տուրի «Կադիսի» դեմ խաղի առաջին կեսում իսպանացին մկանային խնդիրներ էր ունեցել, և Զիդանը որոշեց ընդմիջմանը փոխարինել նրան։ 

Նշվում է, որ «Ռեալում» չեն ցանկանում ռիսկի դիմել, և ուզում են, որ Ռամոսը լիովին պատրաստ լինի «Բարսելոնայի» դեմ խաղին։ 

Ակումբի բժշկական անձնակազմի խոսքերով Ռամոսի մոտ կա նաև ձախ ծնկի վնասվածք, ուստի ռիսկի դիմել պետք չէ։ 

Էդեր Միլիտաոն ևս վնասվածք ունի, ու «Ռեալի» համար բավական բարդ կարող է ստացվել ուկրաինական ակումբի դեմ խաղը։

Los Merengues, Realmadrid.am