Երեկ՝ Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով առավելության հասավ «Էյբարի» նկատմամբ։
Խաղի 73-րդ րոպեին Կարիմ Բենզեման գլխի հարվածով եզրափակեց Վինիսիուսի կատարած փոխանցումը։
Արդեն 7 խաղ անընդմեջ ֆրանսիացին գոլի հեղինակ է դառնում «Ռեալի» կազմում։ Ավելի վաղ նա գոլեր էր խփել «Խետաֆեին», «Վալենսիային», «Ատլետիկոյին», «Էլչեին», «Ատալանտային» և «Սելտային»։
Այդպիսով Բենզեմային հաջողվեց Մադրիդի «Ռեալի» կազմում առաջին անգամ 7 խաղ անընդմեջ դառնալ գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am