Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալն» ընդունեց «Էյբարին» ու հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն կարծիք է հայտնել հանդիպման մասին:
«Լավ տպավորություններ ունեմ խաղից: Բոլորից գոհ եմ: Մեր կազմում փոփոխություններ կային, սակայն դրանք արդյունքի վրա չանդրադարձան:
Հատկապես հիանալի գործեցինք պաշտպանությունում առաջին կեսում. կարելի է ասել՝ ամեն ինչ վերահսկում էինք: Ինձ դուր է գալիս ինչպես ենք տիրում գնդակին: Ընդմիջմանը ֆուտբոլիստներիս ասացի, որ պետք է շարունաեկլ նույն ոգով» Երկրորդ կեսում որոշ դժվարություններ ունեցանք մինչև Բենզեմայի գոլը:
Դուք 250-րդ հանդիպումն անցկացրիք «Ռեալի» ղեկին.
«Ինձ դուր է գալիս մարզչի աշխատանքը: Իմ տղաները գիտեն, թե ինչպես պետք է գործեն խաղադաշտում, այնպես որ, ես հաճույք եմ ստանում :
Գիտեմ, որ մի օր սա վերջանալու է, սակայն ապրում եմ ներկայով ու վայելու եմ ամեն օրը»:
Հավելենք, որ ֆրանսիացի մասնագետը «արքայական» ակումբի ղեկին անցկացրած 250 հանդիպման ընթացքում տոնել է 165 հաղթանակ ու նվաճել 11 տիտղոս:
Fanat, Realmadrid.am