Կիլիան Մբապեն սկսել է իր աշխատանքը «Արքայական» ակումբի կազմում։
Ֆրանսիացին երեկ իր առաջին մարզումն է անցկացրել որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ Մյուս խաղացողների հետ միասին նա մարզվել է մարզասրահում․
Թիմ են վերադարձել նաև մնացած բացակա ֆուտբոլիստները՝ Դանի Կարվախալը, Օրելիեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան, Ֆեդերիկո Վալվերդեն և Ֆերլան Մենդին։
Օգոստոսի 14-ին «Ռեալն» այս մրցաշրջանում իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի՝ Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում ուժերը չափելով «Ատալանտայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am