Հոդվածներ

Ռոդրին կատարել է իր ընտրությունը
07.08.2026
405 0

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի գործակալ Պաբլո Բարկերոն հայտարարել է, որ ֆուտբոլիստն անձամբ է մադրիդյան ակումբին տեղեկացրել «Բարսելոնա» տեղափոխվելու իր որոշման մասին։

«Ռեալի» նկատմամբ հարգանքից ելնելով, որը անթերի էր պահում իրեն, Ռոդրին ակումբին տեղեկացրեց, որ որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»,- Բարկերոյի խոսքերը մեջբերում է El Larguero-ն։

Ավելի վաղ Cadena Ser-ը նույնպես հայտնել էր, որ Ռոդրին համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այնուհետև, լրագրող Սերխիո Վալենտինը ներկայացրել էր վերջինիս` «Ռեալ Մադրիդ» չհաջողված տեղափոխության բոլոր մանրամասները։

Իսպանացին «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2019 թվականից։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդից» 70 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ 
Ռոդրին ճանաչվել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն խաղացող։ Մրցաշարի եզրափակչում Իսպանիան 1-0 հաշվով հաղթեց Արգենտինային։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված