Ֆրանկո Մաստանտուոնոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ֆիորենտինան» և «Նապոլին»։
Ինչպես տեղեկացնում է As-ը, Ֆրանկոյին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ֆուլհեմը»։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան, ով նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Ռեալը», ակումբի սպորտային տնօրենին հայտնել է, որ իր թիմում ցանկանում է տեսնել Ֆրանկո Մաստանտուոնոյին։
Հիշեցնենք, որ «Ռեալը» դիտարկում է արգենտիանցի ֆուտբոլիստին վարձակալության հիմունքներով այլ ակումբի հանձնելու տարբերակը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն