• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Ես էմոցիոնալ առումով ուժեղ եմ, բայց երեխաներիս ռեակցիան ոչնչացրեց ինձ»

Հոդվածներ

Կրոս. «Ես էմոցիոնալ առումով ուժեղ եմ, բայց երեխաներիս ռեակցիան ոչնչացրեց ինձ»
26.05.2024
1325 0

Թոնի Կրոսի համար «Բետիսի» դեմ հանդիպումը վերջինն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզդաշտում։ Հանդիպման երկրորդ կեսին փոխարինվելուց հետո գերմանացին չկարողացավ զսպել արցունքները։ 

«Հեշտ չէ հիմա ինչ որ բան ասելը։ Ես միայն կարող եմ շնորհակալություն ասել «Ռեալի» բոլոր երկրպագուներին, ակումբին, իմ խաղընկերներին։ Սրանք անմոռանալի 10 տարիներ էին։

Սա յուրահատուկ թիմ է։ Նրանք ոչ միայն լավ ֆուտբոլիստներ են, այլ նաև լավ մարդիկ։ Էմոցիոնալ առումով ես ուժեղ եմ, սակայն երեխաներիս ռեակցիան ոչնչացրեց ինձ։ Լավագույն տարբերակը թոշակի գնալու համար Չեմպիոնների լիգան հաղթելն է». նշել է Կրոսը։

Ֆուտբոլիստի ընտանիքը հազիվ էր զսպում էմոցիաները՝ տեսնելով, թե ինչ արձագանք է իրենց հայրը ստանում «Ռեալի» երկրպագուների կողմից։ Այդպիսով նա ևս չկարողացավ զսպել իր արցունքները։

Los Merengues, Realmadrid.am