Մադրիդի «Ռեալի» լեգենդ Կարիմ Բենզեման ափսոսում է, որ ևս մեկ մրցաշրջան չի մնացել «Արքայական ակումբում»:
Այս մասին հաղորդում է Relevo-ն:
Ֆրանսիացին ցանկանում է հեռանալ «Ալ-Իթիհադից», սակայն պայմանագրում նշված են նաև ոչ ֆուտբոլային պարտավորություններ՝ կապված Սաուդյան Արաբիայի հետ:
Կարիմը նոր տուն է գնել Մադրիդում, ինչպես նաև Իսպանիայի մայրաքաղաքում է եղել «Ռեալ» - «Բավարիա» հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ Բենզեման «Ռեալի» գույները պաշտպանել է 2009-2023 թվականներին՝ 648 խաղում խփելով 354 գոլ ու կատարելով 165 գոլային փոխանցում:
Fanat, Realmadrid.am