«Ռեալն» իր պատմության մեջ երրորդ անգամ կարողացավ մեկ մրցաշրջանի ընթացքում Լա Լիգայում 19 չոր հանդիպում անցկացնել։
Կարլո Անչելոտիի սաները շաբաթ օրը 4։0 հաշվով առավելության հասան «Գրանադայի» նկատմամբ։
Այդ 19 չոր հանդիպումներից 10-ում թիմի դարպասը պաշտպանել է Անդրեյ Լունինը, 7-ում՝ Կեպան և 2-ում՝ Կուրտուան։
Մինչ այս «Սերուցքայինները» 19 չոր հանդիպում անցկացրել էին 1986/87 1987/88 մրցաշրջաններում։
«Ռեալին» երեք խաղ է մնում, որպեսզի կարողանա գերազանցել ակումբի ռեկորդը։ Այդ երեք խաղերը լինելու են «Ալավեսի», «Վիլյառեալի» և «Բետիսի» դեմ։
Los Merengues, Realmadrid.am