Marca պարբերականին տված հարցազրույցի ժամանակ 20-ամյա ճապոնացի Տակե Կուբոն խոսել է ՊՍԺ-ի դեմ խաղում «Ռեալի» ռեմոնտադայի, Մոդրիչի ու Վինիսիուս Ժունիորի մասին։
«Այո, իհարկե ես տեսել եմ ՊՍԺ-ի դեմ խաղը։ Ինձ թվաց, որ հանդիպումը շատ բարձր մակարդակով է անցնում, և մասնավորապես, «Ռեալի» կենտրոնացվածության առումով։ «Սանտիագո Բերնաբեուն» շատ օգնեց թիմին, կախարդական երեկո էր։
Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են նման հանդիպումների մասնակցել և ես բացառություն չեմ։
ՊՍԺ - «Ռեալ» խաղում ինձ ամենից շատ Մոդրիչը տպավորեց։ Ինձ նաև միշտ թվացել է, որ Վինիսիուսն էլիտար ֆուտբոլիստ է, հիմա նաև թվերն են դրա մասին խոսում։ Ես տեսնում եմ, որ նա վստահ է իր ուժերի վրա։ Նրան համարում եմ Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։