Բլոգեր DjMaRiiO-ի հետ վերջերս ունեցած հարցազրույցի ընթացքում «Ռեալի» լեգենդ Գուտին ներկայացրել է «Արքայական» ակումբի՝ բոլոր ժամանակների լավագույն կազմը։ Իհարկե, բոլորն իրենց կարծիքն ունեն, բայց Գուտիի ընտրությունը երկրպագուների շրջանում զարմանք է առաջացրել։
Ներկայացնում ենք «Ռեալի»՝ բոլոր ժամանակների լավագույն կազմն ըստ Գուտիի.
Կուրտուա, Սալգադո, Մանուել Սանչիս, Ֆերնանդո Հիերո, Մարսելո, Բելինգեմ, Գուտի, Ֆիգու, Ռոդրիգո, Ռոնալդու և Վինիսիուս։
Կազմում տեղ չեն գտել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զիդանը, Ռամոսը, Կրոսը, Մոդրիչը, Բենզեման և Ռաուլը։
Los Merengues, Realmadrid.am