Հոդվածներ

«Ռեալը» պաշտոնական խաղերում երբեք չի հաղթել «Արսենալին»
08.04.2025
1842 0

«Ռեալը» ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում կայացած առաջին խաղում ցավալի պարտություն կրեց «Արսենալից»։ 

Թիմերը միմյանց դեմ երեք պաշտոնական հանդիպում են անցկացրել։ Առաջին երկուսը եղել են ՉԼ-ի 2005/06 մրցաշրջանի 1/8 եզրափակչի հանդիպումները։ Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը 1։0 հաշվով հաղթեց «Սերուցքայիններին» առաջին խաղում, իսկ երկրորդ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ 

Ստացվում է, որ «Ռեալը» պաշտոնական հանդիպումներում երբևէ չի կարողացել կոտրել «Արսենալի» դիմադրությունը։ 

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված