Հոդվածներ

Անչելոտին դժգոհ է Գյուլերի խաղից
25.02.2025
1219 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է կիսապաշտպան Արդա Գյուլերի պաշտպանական գործողություններից:

Relevo-ի հաղորդմամբ՝ իտալացի մասնագետը թուրք ֆուտբոլիստից մարզումների ընթացքում պահանջում է ավելի շատ պաշտպանական վարժություններ կատարել:

Հնարավոր է՝ հենց այս պատճառով էլ Գյուլերն «Արքայական ակումբի» վերջին 5 խաղերն անցկացրել է պահեստայինների նստարանին:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 16 հանդիրպում՝ դառնալով 1 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված