«Ռեալը» մտածում է Դիոգո Դալոյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին։
Relevo-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» Դալոյին դիտարկում են որպես Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին այլընտրանք, եթե չստացվի վերջինիս տրանսֆերն իրականացնել 2025-ի ամռանը։
Նշվում է, որ «Ռեալը» որոշ ժամանակ առաջ կապ է հաստատել Դալոյի շրջապատի հետ, ինչպես նաև տեղեկություն հարցել «Մանչեսթեր Յունայթեդից» նրա վերաբերյալ։ «Կարմիր սատանաները», սակայն, չեն պատրաստվում դիտարկել որևէ տարբերակ, եթե գումարի չափը 50 մլն եվրոյից ցածր լինի։
Այնուամենայնիվ, որպես հիմնական տրանսֆերային թիրախ շարունակում է մնալ Արնոլդը, ում գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է առաջիկա ամռանը։ Սակայն, վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ կողմերը միգուցե գան համաձայնության նոր պայմանագրի հարցում։ Նշվում է նաև, որ բացառված չէ երկու պաշտպաններին էլ ձեռք բերելու տարբերակը։
Los Merengues, Realmadrid.am