Իսպանիայի առաջնության 15–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Խետաֆեի» հետ (01.12.2024, 19:15):
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը
«Խետաֆեն» լավ է խաղում՝ մանավանդ պաշտպանությունում, այդ պատճառով էլ վաղը մեզ դժվար հանդիպում է սպասվում։ Ես հիշում եմ, թե ինչպես մենք այս մրցակցին նախորդ մրցաշրջանում հաղթեցինք «Բեռնաբեուում»՝ գոլ խփելով հանդիպման վերջում»։
«Ինձ չի անհանգստացնում Մբապեի խաղամակարդակը։ Մենք բոլորս պետք է կատարելագործվենք, ոչ միայն նա։ Կիլիանը մեր միակ խնդիրը չէ, մենք առավելագույնն ենք անում, որպեսզի ավելի լավը դառնանք, իսկ նա դեռ հարմարվում է նոր թիմին, սակայն հասցրել է 8 գոլ խփել և մի քանի ասիստ կատարել»։
«Լիվերպուլի» դեմ խաղում մենք շատ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ ունեինք, դժվար է բարձր խաղամակարդակ ցուցադրել այդ դեպքում։ Թիմի վատ խաղն իմ մեղքն է, սակայն ես վստահ եմ, որ մենք կկարողանանք շտկել իրավիճակը։ Ֆուտբոլում ամենաանհրաժեշտը լավ պաշտպանությունն է և ես տեսնում եմ, որ մենք աճ ենք գրանցել այդ ասպարեզում»։
«Ռոդրիգոն կկարողանա մասնակցել «Խետաֆեի» դեմ առաջիկա խաղում, իսկ Չուամենին կվերադառնա հաջորդ խաղում։ Ալաբան, Վինիսիուսը և Կամավինգան նույնպես շուտով կվերականգնվեն»։
«Վալվերդեի կարող է որտեղ ասես խաղալ, սակայն նա ամենալավը հանդես է գալիս միջին գծում։ Ֆեդերիկոն ժամանակակից կիսապաշտպան է»։
«Կարծում եմ՝ Վինսիուսը հասկանում է, որ նա շատ վտանգավոր է դաշտի կենտրոնում, իսկ Մբապեին հարմար է ձախից»։
«Ռ․ Ասենսիոն արժանի է հիմնական կազմում տեղ գտնելուն։ Երբ շարք վերադառնան մյուս ֆուտբոլիստները, նա կպայքարի հիմնական կազմում տեղի համար, քանի որ արժանի է դրան»։
«Խետաֆեի» գլխավոր մարզիչն իմ ընկերն է, նա հիանալի մարզիչ է, որով ես հիանում եմ»։